Լենա Նազարյանը երեկ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ հանդիպել է Ամուլսար տանող ճանապարհները փակած քաղաքացիների հետ։
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ հանդիպել ենք Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդևազ, Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ։ Ինձ համար շատ կարևոր էր այդ խոսակցությունը։
Մարդկանց հետ ուղիղ խոսելն անփոխարինելի է նրանց բարձրաձայնած խնդիրների մասին պատկերացում կազմելու համար»:
Նշենք, որ քննարկել են ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր ենք փոխանակել լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ, տեղեկացրել են բնակիչների բարձրացրած հարցերի, խնդիրների և մտահոգությունների մասին, որոնք կքննարկենք գործադիրի մեր գործընկերների հետ: