News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ավելի քան 98. 000 ք.մ. տարածք, 6 հարկ, շուրջ 100 տեղական եւ միջազգային բրենդ, Հայաստանում ամենամեծ ժամանցային կենտրոն ու մեգա կայանատեղի. Երեւանում արդեն պաշտոնապես գործում է Հայաստանի ամենամեծ առեւտրի եւ ժամանցի կենտրոնը՝ «Մեգամոլ Արմենիա»-ն, որը գտնվում է Գայի պողոտա 16 հասցեում:

«Մեգամոլ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի ամենամեծ մոլը նախագծվել է շուրջ 5 տարիների ընթացքում եւ կառուցվել միջազգային ստանդարտներին համապատասխան: Նրա խոսքով՝ մոլի առաջնային նպատակներից է ոչ միայն հաճախորդների առեւտրի եւ հաճելի ժամանցի ապահովումը, այլեւ Հայաստանում զբոսաշրջության խթանումը.

«Մոլում բոլոր հաճախորդները կկարողանան գտնել իրենց նախասիրություններին համապատասխան կենտրոններ, ինչպես նաեւ կարող են տեսնել Հայաստանի եւ Կովկասի ամենամեծ խաղասրահներից մեկը, ամենամեծ կինոթատրոնը, ֆուդկորտը, մեծ եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած կայանատեղին: Մեզ մոտ կլինեն 100-ից ավել խանութ-սրահներ, բոլորը՝ բրենդային: Դրանք բացվել են իրենց ամենամեծ կոնցեպտներով: Ընդհանուր նախագծի շուրջ աշխատել ենք մոտավորապես 5 տարի եւ ստացել այն, ինչ ակնկալում էինք ունենալ՝ ամենամեծ մոլը Հայաստանում»:

Մուտք գործելով մոլ՝ առաջին տպավորիչ բանը, որ կտեսնեք, թվային եւ լուսային լուծումներով հագեցած գունավոր շատրվանն է.

«Այն համակարգչային է եւ ջրի միջոցով կարողանում է արտապատկերել նկարներ, լոգոներ, ինչպես նաեւ՝ նախադասություններ եւ բառեր:

Քանի որ մոլի հիմքում դրված է եղել այն սկզբունքը, որ պարտադիր պետք է հայկական լուծումներն ավելի արտահայտիչ լինեն, մեզ մոտ տեղադրված է նաեւ Մինաս Ավետիսյանի որմնանկարը, որը մեր կողմից է վերականգնվել»,- ասում է Դավիթ Մարտիրոսյանը:

Մոլում գործող՝ Անդրկովկասում ամենամեծ խաղահրապարակը, ընդհանուր առմամբ ունի շուրջ 9000 ք.մ. տարածք։  Խաղահրապարակում կա Formula 1 կարտինգ, որի մրցուղու երկարությունը շուրջ 1.2 կմ է։ Այստեղ հնարավոր կլինի մեքենա վարել մինչեւ 65 կմ/ժամ արագությամբ։

Կա նաեւ մագլցման պատ, 3 հարկանի պարանների քաղաք, 9 հարկանի լաբիրինթ, իսկ օլիմպիական տրամբոլին բատուտը կծառայի ինչպես երեխաների, այնպես էլ ակտիվ սպորտի սիրահարների համար եւ կարող է  փոխարինել ֆիթնեսին։

«Սինեմա սթար» կինոթատրոնն ունի ընդհանուր 4 դահլիճ, որոնցից 3-ն ունեն 175 նստատեղ, իսկ 4-րդը vip սրահն է։ Բոլոր դահլիճներն ունեն տեխնիկական նորագույն հագեցվածություն։

Մոլի կայանատեղիում ներդրված է smart համակարգ, որն այցելուներին հնարավորություն կտա լուսացույցի կարմիր եւ կանաչ գույների օգնությամբ հեշտությամբ կողմնորոշվել տարածքում, իսկ ֆուդկորտը նախատեսված է շուրջ 750 մարդու համար։ Ֆուդկորտի ճաշացանկում ներկայացված են աշխարհի տարբեր երկրների համերը։ Այստեղ հնարավոր է գտնել ինչպես արագ սննդի կետեր, այնպես էլ առողջ սնունդ։

Տարածքում կան նաեւ կամուրջներ, որոնք ունեն իրենց անվանումները` Սփյուռքի, Ծաղիկների, Սիրահարների, Երազանքների եւ Երաժշտության, որտեղ մշտապես կհնչեն հայ երգիչների եւ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այստեղ վաճառվելու են համերգի, օպերայի եւ բալետի, թատերական ներկայացումների տոմսեր։ 

Մոլում գործում է Հայաստանի ամենամեծ «Երեւան սիթի» սուպերմարկետը, որն ունի ավելի քան 8000 ք.մ. տարածք։ Այնտեղ տեղում կբովվի սուրճ, կպատրաստվեն կոնֆետներ, գարեջուր, պանրի տեսակներ, կաթնաշոռ։ Գնորդների աչքի առջեւ կթխվի նաեւ առանց գլյուտենի հաց, կգործի թոնրատուն։

«Մեր նպատակն է եղել բոլոր հաճախորդների համար ստեղծել մի միջավայր, որտեղ կարող են ոչ միայն առեւտուր անել, այլեւ հաճելի ժամանց անցկացնել: Նպատակներից է նաեւ զարգացնել տուրիզմն ու կարողանալ ցույց տալ, որ Հայաստանում գոյություն ունի մի մոլ, որը կարող է գրավել նաեւ միջազգային հյուրերին: Մոլը կառուցվել է 0-ից, եւ հենց սկզբից հիմքը դրվել է այնպես, որ այն պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին եւ լինի բրենդային»,-ասում է մոլի գործադիր տնօրենն ու հավելում.

«Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ մեր երկրում նմանատիպ մոլերը միակը չլինեն, որովհետեւ դրանք էլ ավելի են բարձրացնում Հայաստանի վարկանիշը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ