News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում հոկտեմբերի 19-ից 23-ը էր գտնվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Պատվիրակությունը Պեկինում հանդիպել է չինական Citic ընկերության փոխտնօրենի եւ ընկերության այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը: Քննարկվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նոր տեխնոլոգիայով պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունը (տեխնոլոգիան գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է արտանետումները):

Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել նախագծով եւ պատրաստակամություն արտահայտել քննարկելու հետագա մանրամասները: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ մոտ ապագայում չինական ընկերության պատվիրակությունը կայցելի Երեւան, ուր բանակցությունները կշարունակվեն:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակության անդամները, ովքեր նաեւ «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի անդամներ են, Դատուն քաղաքում մասնակցել են խորհրդի տարեկան նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ