News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ՊՆ ղեկավարը NATO-ին է ներկայացրել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման իր առաջարկը՝ ստանալով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի աջակցությունը, հայտնում է Reuters-ը։

Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը հայտարարել է, որ միջազգային վերահսկողության տակ գտնվող գոտում, պետք կլինի նաեւ Ռուսաստանը, որն այժմ գերակայող ուժ է Սիրիայում, որպեսզի պաշտպանվեն տեղահանվածները եւ ապահովվի ԻՊ-ի զինյալների դեմ պայքարի շարունակությունը։

NATO-ի երկրների պաշտպանության նախարարների՝ Բրյուսելում կայացած հանդիպմանը նա պնդել է, որ թուրք-սիրիական սահմանի պարեկության խնդիրը չի կարող միայն Ռուսաստանի եւ Թուրքիայի վրա դրվել։ «Ստատուս-քվոն բավարար լուծում չէ»,- ասել է Կրամպ-Կարենբաուերը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հինգշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է, որ թուրքական ներխուժումը «հիմնավորված չէր»։

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի շրջանակներում Անկարան համաձայնել էր սահմանափակել իր ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսային մասի սահմանակից շրջանում։

Կրամպ-Կարենբաուերը Անկարայից հավաստիացումներ է ստացել, որ թուրք զինվորականները չեն հասցնի բնակչության զանգվածային տեղահանության կամ էթնիկ զտման։ «Սոչիի համաձայնագիրը խաղաղություն չի բերում եւ երկարաժամկետ հեռանկարում քաղաքական լուծումների հիմքեր չի տալիս։ Մենք փնտրում ենք այն լուծումը, որը ներառում է միջազգային հանրությանը»,- հայտարարել է ՊՆ ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ