News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպիտակում բնակվող Մարինե Մելոյանը 27 տարեկան է եղել, երբ 88-ի երկրաշարժին կորցրել է ամուսնուն, զավակներից մեկին ու մնացել անօթեւան: Երկրաշարժից հետո, 30 տարի անցկացնելով գլանաձեւ, մետաղական վագոն-տնակում՝ Մարինեն չի կորցրել հույսը, տոկունությունն ու ապագայի նկատմամբ լավատեսությունը: Գլանաձեւ մետաղական տնակում մեծացող թոռները ստիպված չեն լինելու անցնել իրենց հոր՝ Մարինեի որդու, մանկության հետքերով: Մարինեի երկար տարիների զրկանքներն ու տառապանքներն անցյալում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ աջակցության շնորհիվ:

Մելոյանները բնակարանաշինության ծրագրի շահառու են դարձել տարեսկզբին: Հաշված ամիսների ընթացքում, ամբողջությամբ նորոգված քարե տանը՝ ընտանիքն արդեն բնակարանամուտ է տոնել եւ հյուրընկալել իր երազանքի իրականացմանն աջակցող կազմակերպությունների ղեկավարներին ու թիմերին:

«Փորձել նկարագրել, թե ինչքան մեծ է ուրախությունս՝ կնշանակի ոչինչ չասել: Որդուս մանկությունն ու իմ երիտասարդությունն անցել են մետաղական վագոնում: Տարիների ընթացքում հազիվ կարողացել ենք քարը քարին դնել ու տանիք կապել: Այդ տեմպերով, սակայն,  գուցե մի 30 տարի էլ անհրաժեշտ լիներ, որպեսզի, տուն ունենայինք: Իսկ այսօր մեր գլխավոր ու հաճելի հոգսը մնացել է տան կահավորումը:  Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի երիտասարդ տատիկը՝ Մարինեն:

«Մեր գործընկերությունը «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ՝ երկար տարիների պատմություն ունի: Այդ ընթացքում, մեզ հաջողվել է հույս եւ ապագայի լավատեսություն փոխանցել շատ ընտրանքների: Իսկ այն, ինչ արձանագրել ենք՝ հետաքրքիր է եւ հուզիչ. այս մարդիկ, շատ հաճախ իրենց ուրախությունն արտահայտում են շատ զուսպ եւ հանգիստ: Տարիների դժվար կյանքը նրանց ստիպել է «հարմարվել» այդ վիճակին, իսկ ուրախությունը դիմավորել հանգիստ, առանց ավելորդ զգացմունքայնության: Հաճելի է արձանագրել, որ եւս մեկ ընտանիք հաղթահարեց տարիների խնդիրը: Յուրաքանչյուրի ոտքի կանգնելու փաստը մեզ ոգեւորում է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, Հայաստանի բոլոր մարզերում տարիներ շարունակ իրականացվող բնակարանաշինության ծրագրով, աջակցություն է ստացել վագոն-տնակներում, կիսակառույցում կամ նկուղում բնակվող ավելի քան 200 ընտանիք: Ծրագրի իրականացման համար միայն 2019թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ներդրվել է 109 մլն դրամ:

«Մեր գլխավոր նպատակն ու առաքելությունն է մեր ուժերի ներածին չափով օգնել այն ընտանիքներին, որոնց նկատմամբ կյանքն ավելի խիստ է եղել: Այս ընտանիքի կյանքում պատմությունը կարող էր կրկնվել. ընտանիքի հոր՝ Սերյոժայի մանկությունն անցել էր վագոն տնակում, ու հիմա նրա երեխաներն էին այնտեղ մեծանում: Ուրախ եմ, որ վերջապես կտրվեց այդ արատավոր շղթան: Յուրաքանչյուր ընտանիք պիտի տանիք ունենա գլխավերեւում»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ