News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախկին նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ՝ հոկտեմբերի 24–ին ՀՔԾ-ում հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Նրա հարցաքննությունն ընթացել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությանը զուգահեռ։ Վերջինս հիշեցնենք, այս գործով ունի կասկածյալի կարգավիճակ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հարցաքննվել են ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Այս գործի շրջանակներում երեկ  կալանավորվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը)   մասով նախատեսված  հանցավոր արարքների կատարման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ