News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ Նաիրի Հունանյանի հանդիպումը կարեւոր էր այն իմաստով, որ խորհրդարանի վրա հարձակումից 20 տարի անց նա վաղաժամկետ ազատման դիմում ներկայացնելու հնարավորություն ունի: Այս մասին հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պագամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Ընդ որում, նա նշեց, որ պետությունն իրավական գործիքներ ունի օրինական հիմքով ցանկությունն իրականացնելու համար: Քոչարյանը նաեւ նշեց, որ կա կարծիք, համաձայն որի՝ հանրությունը դեռ պատրաստ չէ Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ, հավելելով, որ ինքը եւս պատրաստ չէ: «Ամեն դեպքում այնքան ժամանակ, քանի դեռ նա հրաժարվում է համագործակցել քննության հետ: Այդ պատճառով գործը կասեցվել է: Այդպիսով, ահաբեկչության կազմակերպիչների մասով գործը փակվել է»,- ասաց պագամավորը:   

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը դատապարտվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով։ Այդ օրը նա իր հանցակիցների հետ զավթել է Հայաստանի խորհրդարանը։ Հարձակման հետեւանքով սպանվել են նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ վեց պատգամավոր, եւս 30 հոգի ծանրության տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել։ Ահաբեկչության պատվիրատուներն այդպես էլ չեն բացահայտվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ