News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոր Նորքի նորաբաց «Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում  այսօր՝ հոկտեմբերի 25–ին պաշտոնապես բացվեց Ucom ընկերության վաճառքի եւ սպասարկման նոր կենտրոնը, որն այդ թաղամասում տարիներ շարունակ գործող մասնաճյուղից կրկնակի անգամ մեծ է եւ ընդարձակ։

Այն սմարթֆոնների, աքսեսուարների եւ գաջեթների ամենամեծ տեսականիով  Ucom–ի սպասարկման կենտրոնն է։

Բացման արարողությանը ներկա էին Նոր Նորքի համայնքի Ucom–ի ֆիքսված եւ շարժական ծառայություններից օգտվող առաջին 10 հավատարիմ բաժանորդները, որոնք արժեքավոր նվերներ ստացան Ucom ընկերությունից՝ xiaomi MiA3 սմարթֆոններ  ու անլար ականջակալներ (AirDots), ինչպես նաեւ UcomPremier Black քարտեր, որոնք  մի շարք առավելություններ են տալիս Ucom–ի բաժանորդներին։

«Տեխնոլոգիական նորույթները գնահատողներին առաջարկում ենք ուսումնասիրել այս սպասարկման կենտրոնում  հատուկ առանձնացված Smart  Home–ը՝  «Խելացի տուն» զոնան։ Այստեղ ներկայացված են տան համար այնպիսի խելացի լուծումներ, ինչպիսիք են ջերմաստիճանի եւ խոնավության կարգավորման տվիչները (սենսորները), անվտանգության տեսախցիկները,  LED լամպերը եւ այլն։ Առաջին անգամ հենց այս սրահում ենք մեկնարկում  սմարթ հեռուստացույցների վաճառքը»,–ասաց Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Նշենք, որ Ucom–ի նորաբաց մասնաճյուղում է ներկայացված նորարարական սարքավորումների ամենամեծ տեսականին, այդ թվում էլեկտրական հեծանիվն ու ինքնագնացները,  ռոբոտը, դրոնները, օգտատերերին վիրտուալ իրականություն տեղափոխող  սարքերը։

Հաճախորդների մեծ հոսքի պարագայում  սպասարկումն ավելի արագ իրականացնելու համար նորաբաց մասնաճյուղում ավելացվել են սպասարկման սեղանները:

Ucom–ի պաշտոնական գործընկեր  Apple-ի արտադրանքը նախընտրողներն անմիջապես կնկատեն iPhone–ների եւ Apple աքսեսուարների համար առանձնացված հատվածը։ Հաճախորդների հարմարավետության համար ստեղծվել են բոլոր պայմանները սպասելու հատվածում ի լրումն սմարթֆոնների լարով լիցքավորման հնարավորությանը կա նաեւ անլար լիցքավորման հնարավորություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ