News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 25-ի ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը նաեւ նշեց, որ միանգամայն ի վիճակի են հասկանալու նման մոտեցումը, բայց հարցեր են ծագում։ «Մենք հասկանում ենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է բարձր աշխատավարձեր ստանան, բայց դա չի կարելի գաղտնի անել։ Այ թե որն է հարցը»,- պարզաբանել է Մարուքյանը։

Պատգամավորը նաեւ ընդգծել է, որ այդ որոշումը չպետք է ընդունվեր խորհրդարանը շրջանցելով։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության նախաձեռնած աշխատավարձերի բարձրացումը նախարարներին, նրանց տեղակալներին եւ նախարարությունների գլխավոր քարտուղարներին պարգեւատրելու ձեւով ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հասարակությունում։ Իրավիճակը խորացել է նրանով, որ այդ որոշումն ընդունվել է գաղտնի ռեժիմով։ Առաջին անգամ տեղեկությունն այդ մասին հայտնվել է մամուլում, ինչից հետո վարչապետը եւ կառավարության այլ անդամներ ստիպված են եղել մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ