News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իններորդ օրն է՝ Լիբանանում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք կարող են երկիրը կաթվածահարել, չնայած ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպելու նախագահի առաջարկին, փոխանցում է AFP-ն:

Բողոքի ցույցերն ընթանում են բոլոր քաղաքներում եւ գյուղերում, ինչը հանգեցրել է բանկերի եւ դպրոցների փակվելուն: Ցուցարարները պահանջում են երկրի ներկայիս ղեկավարության հրաժարականը:

Լիբանանի ազգային դրոշները թափահարելով՝ ցուցարարները պահանջում են Լիբանանի բոլոր քաղաքական առաջնորդների հրաժարականը:

Վարչապետ Սաադ Հարիրին, փորձելով ցուցարարներին հանդարտեցնել, առաջ է մղել տնտեսական բարեփոխումների փաթեթը, իսկ երկրի նախագահ Միշել Աունը հինգշաբթի առաջարկել է հանդիպել ցուցարարների ներկայացուցիչների հետ՝ նրանց պահանջները քննարկելու համար: Բայց ցուցարարների համար այս միջոցառումները բավարար չեն: Նրանք պահանջում են, որ կառավարությունը հրաժարական ներկայացնի՝ նոր ընտրությունների համար հող նախապատրաստելու համար:

Ուրբաթ առավոտյան ցուցարարները կրկին փակել են Բեյրութի հիմնական ավտոմայրուղիները, այդ թվում՝ օդանավակայան տանող ճանապարհը եւ երկրորդ քաղաք Տրիպոլիի եւ երկրի հյուսիսային հատվածի ուղղությամբ ձգվող առափնյա ճանապարհը: Բեյրութից հյուսիս ավտոճանապարհի վրա ցուցարարները ուղեմասում վրաններ են դրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ