News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար 28-ամյա Էդգար Գրիգորյանն այրվածքներ է ստացել ստորին վերջույթների, ձեռքի դաստակների եւ գլխի շրջանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։  Այս մասին NEWS.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության հասարակայնության կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը։

Տուժածի մոտ ստորին վերջույթների  եւ ձեռքի դաստակների 50 տոկոս այրվածքներ են։ Երկրորդ եւ երրորդ աստիճանի այրվածքներ կան նաեւ գլխի շրջանում։ Էդգար Գրիգորյանն այս պահին ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է։

NEWS.am-ի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանն ասաց, որ 1991 թվականի ծնված Էդգար Գրիգորյանը Վանաձոր քաղաքից է։

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ երկու հրշեջ-փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին՝  28-ամյա Էդգար Գրիգորյանին, Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխում են Երեւան։ Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ