News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Մենք իսկապես շատ ծանր երկխոսություն ենք ունեցել ինչպես իրանցի, այնպես էլ ամերիկացի մեր գործընկերների հետ: Այս մասին BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում նշել է հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ամերիկացիներն այժմ պահանջում են, որ Հայաստանը պատժամիջոցներ կիրառի Իրանի դեմ, իսկ ՀՀ վարչապետը ասել է, որ դա չի անի, եւ այդ պայմաններում ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը այս հարցում:

«Դուք միանգամայն ճիշտ եք, դա շատ բարդ է: Շատ բարդ, երբ ձեր գործընկերները միմյանց հետ խնդիրներն ունեն: Մենք ունենք ռազմավարական նշանակության հարեւանություն՝ Վրաստանը եւ Իրանը: Իրանը դարպաս է, Իրանը շատ կարեւոր գործընկեր է, մի երկիր, որի հետ մենք կիսում ենք հարյուրամյակների հարաբերություններ, մի երկիր, որտեղ մենք ունենք հայկական ներկայություն, հայկական ժառանգություն, խոսքը մի ժողովուրդի մասին է, որը մեզ շատ լավ հայտնի է: Եվ մենք, իհարկե, հավատարիմ ենք այս հարաբերություններին: Միեւնույն ժամանակ մենք շատ բաց ենք եղել մեր իրանական գործընկերների հետ՝ հստակեցնելու, թե ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ:

Որովհետեւ մենք նաեւ կարեւորում ենք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, մենք շատ զգայուն ենք այն ամենի նկատմամբ, ինչ գալիս է Վաշինգտոնից: Պարոն Բոլթոնի հետ երկխոսությունը, ԱՄՆ-ի իշխանությունների, վարչակազմի հետ երկխոսությունը հենց դրա մասին են, թե ինչպես ենք մենք համադրում մեր շահերը տարածաշրջանային գործընթացների շրջանակում: Եվ դա հնարավոր է: Դա շատ դժվար գործողություն է եւ դա այն է, ինչին մենք պետք է ձգտենք:

Ասացեք, եթե մենք հայտարարենք, որ գնում ենք միայն մեկ ուղղությամբ, արդյոք դա անմիջապես աշխատելու է, թե մենք սպասելու ենք հերթում տասը-տասնհինգ տարի: Մենք մեզ չենք կարող անգամ թույլ տալ 10-15 րոպեի անվտանգային վակուում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ