News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մոսկվա կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ:

Վարչապետը խոստովանել է, որ վաղուց էր ցանկանում հանդիպել նրա հետ, եւ հետաքրքրվել է՝ չի՞ պատրաստվում արդյոք նա այցելել Երեւան: Ջիգարխանյանը նշել է, որ կցանկանար այցելել Հայաստան: «Տարիքի հետ մարդիկ սկսում են հասկանալ հայրենիքի կարեւորությունը: Ես շատ կցանկանայի այցելել Հայաստան»,-ասել է Ջիգարխանյանը՝ հավելելով, որ լավ կլիներ կազմակերպել թատրոնի հյուրախաղերը: «Ես հրավիրում եմ անձամբ Ձեզ, իսկ հյուրախաղերի հարցով զբաղվելու համար հանձնարարական կտամ»,-ասել է Փաշինյանը: «Ցանկացած ժամանակ, երբ կցանկանաք եւ Ձեզ հարմար կլինի, մենք կկազմակերպենք Ձեր այցը Երեւան»,-հավելել է նա: Դերասանը խոստացել է մտածել այդ հարցի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ