News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները հավաստիացրել են, որ իր զինված ուժերի գտնվելը Սիրիայի հյուսիս-արեւելքում ժամանակավոր որոշում է։ Այս մասին շաբաթ Անկարայում ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Փաստը, որ դա համաձայնեցվել է Սոչիում եւ գրավոր ներկայացվել, նշանակում է ոչ թե երկարատեւ ներկայություն Սիրիայի հյուսիս-արեւելքում, այլ այն, որ խոսքը վերաբերում է միայն ժամանակավոր ստատուս քվոյին։ Դրանով իսկ հարկ է հաշվարկն անել այն բանի վրա, որ Թուրքիան երկար ժամանակով է մնալու Սիրիայի պետական տարածքում»,- ասել է Մաասը։ «Այդ մասին մենք այսօր նույնպես խոսեցինք, եւ դա մեկ անգամ եւս հաստատվեց»,- ասաց նա։ «Եվ դա այն է, ինչը ես ողջունում եմ»,- ավելացրել է նախարարը։

«Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում  մեզ համար կարեւոր նշանակություն ունի այն, որ մենք նախ եւ առաջ փաստում ենք, որ հրադադարը պահպանվում է եւ կշարունակվի»,- ասել է նա։

Մաասը նշել է, որ «ԵՄ դիրքորոշումը ռազմական միջամտության մասին հայտնի է»։ «Մեր միջեւ գոյություն ունեն ակնհայտ տարաձայնություններ, որոնց պետք է լուրջ վերաբերվել, բայց գործընկերները եւ դաշնակիցները պետք է խոսեն միմյանց հետ, այլ ոչ թե քննարկեն միմյանց»,- ասել է նախարարը։ «Դա է պատճառը, որ ես եկել եմ այստեղ»,- ավելացրել է նա։ Մաասը նաեւ ընդգծել է, որ Բեռլինի համար Թուրքիան «եղել եւ մնում է ՆԱՏՕ կարեւոր դաշնակիցը»։

Միաժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կարծիք է հայտնել, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունն սկսվելուց  եւ հետագա գործողություններից հետո  «պետք է գործ ունենալ նոր իրողության» հետ տարածաշրջանում։ Նախարարն ասել է, որ չի կարելի սպառնալիքի տակ դնել հաջողությունը, որը ձեռք է բերվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը դիմակայելիս։ «ԻՊ-ի դեմ պայքարը  դեռ բնավ ավարտված չէ»,- ընդգծել է նա։ «Մենք պետք է նայենք ապագային եւ կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի կայունացնենք իրավիճակը Սիրիայում»,- ամփոփել է Մաասը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ