News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները պաշտպանության նախարարից  հետաքրքրվել են իր պաշտոնանկության վերաբերյալ շրջանառվող լուրերով։ Հարցին՝ ի՞նչ հիմքեր ունեին իր հրաժարականի մասին լուրերը, արդյոք այդպիսով տրամադրություններ էին ստուգում, Դավիթ Տոնոյանը պատասխանել է․ «Երեւի»։

Պաշտպանության նախարարը շեշտել է, որ իր ազատման մասին չի ցանկանում մտածել․ «Ես չեմ ուզում մտածել այդ մասին որպես պաշտոնյա, որը անվտանգության եւ պաշտպանության խնդիրներով է զբաղված, ասեկոսեներով եւ սպեկուլյացիաներով ես ժամանակ չունեմ զբաղվելու»։ Տոնոյանի խոսքով՝  իր եւ վարչապետի միջեւ հակասություններ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ