News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հավաքական անցտանգության պայմանագրի կազմակարպության (ՀԱՊԿ) 6 երկրի զինվորականները Տաջիկստանում խաղաղապահ գործողություն են մշակելու «Անխախտ բարեկամություն-2019» զորավարժությունների ժամանակ, հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«ՀԱՊԿ երկրների «Անխախտ բարեկամություն-2019» զորավարժությունների եզրափակիչ փուլը տեղի է ունենալու երկուշաբթի Տաջիկստանի Խարբ-Մայդոն զորավարժարանում: Դրան մասնակցելու են 6 պետությունների զորակազմեր՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի»,- նշված է օկրուգի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զորավարժությունների շրջանակում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը անցկացնելու են հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում խաղաղության պահպանման գործողություն:

Կենտրոնասիական տարածաշրջանում արագ տեղակայման հավաքական ուժերի եւ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ բարեկամություն-2019» համատեղ զորավարժություններին, որն անցկացվում է հոկտեմբերի 21-29-ը, մասնակցում են 3,5 հազարից ավելի զինվորականներ Տաջիկստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից եւ Ռուսաստանից: Զորավարժությունները ղեկավարում է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը, նրանք ավարտում են ՀԱՊԿ «Անխախտ բարեկամություն-2019» օպերատիվ-ռազմակավարական համատեղ զորավարժությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ