News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կառավարությունը 2020 թվականին եկամուտների աճ է կանխատեսում հարկային փոփոխությունների արդյունքում, որոնք ամբողջությամբ ուժի մեջ են մտնում հունվարի 1-ից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականին կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով, իսկ 2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 հազար դրամ: Այս պահին առաջին երեխայի համար այդ գումարը կազմում է 50 հազար դրամ, իսկ երկրորդ երեխայի համար՝ 150 հազար դրամ:

Մինչեւ  տարեկան երեխայի նպաստի չափը 18 հազարից կդառնա 25 500 դրամ:

2020 թվականին 3 մլրդ դրամ է հատկացվում, որպեսզի լուծենք աղետի գոտու այն բնակիչների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունները դե յուրե արձանագրված են»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ կառավարության տնտեսական աճի ցուցանիշները պահպանողական են. «Դրանք մեր քաղաքական եւ տնտեսական ամբիցիաների ֆոնին մի փոքր ցածր են, բայց այս տարի մեր ընդունած միջինժամկետ ծախսերի ծրագրում արձանագրել ենք, որ մեր խնդիրն է աանցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելի: Այդ մոդելն արձանագրված է 2020-2022 թվականների ժժամանակահատվածում: Մենք հույս ունենք այդ ժամանակահատվածում հասնել 7-8-9 տոկոս տնտեսական աճերի: Սա ես համարում եմ իրատեսական նաեւ հաշվի առնելով այն տրամադրությունները, որ մենք ունենք տնտեսության մեջ:

Ես համարում եմ, որ այսօր ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, որը կարելի է արդեն տեսնել անզեն աչքով: Հայաստանում հսկալական ներդրումներ են կատարվում: Իհարկե, մեր ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի իրականացնում է այն ծավալներով, որ մենք նախատեսել ենք: Նախորդ տարվա համեմատ ունենք կապիտալ ծախսերի որոշակի աճ»:

Վարչապետն անդրադարձավ նաեւ կապիտալ ծախսերի թերակատարման խնդրին, նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ. «Եթե նախկինում ենթադրաբար այսպես կոչված ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էին, այսօր դա իրողություն չի կարելի համարել: Ես չեմ բացառում, որ այդպիսի երեւույթներ կլինեն, բայց դրանց մեջ ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն, որ որեւէ պահի իրենց հետեւից գալու են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ