News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մենք մեր երկրում ստանդարտները բարձրացնելու խնդիր ունեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ճանապարհաշինության հետ կապված այն ստանդարտը, որ այսօր հաստատված է Հայաստանում, այդ ստանդարտից ու որակից ինքը գոհ չէ, չնայած նախկինի համեմատ ճանապարհաշինության որակի հսկայական փոփոխություն կա. «Մենք պետք է ստանդարտները բարձրացնենք: Ընդհանրապես պետք է բարձրացնենք կառավարության, Ազգային ժողովի, ՏԻՄ-երի, իրավապահ համակարգի, քննչական մարմինների աշխատանքի որակի ստանդարտները»,-ընդգծեց Փաշինյանը:

«Թույլ տվեք ասել, որ ես հիմա Հայաստանի տնտեսության զարգացման եւ ապագայի վերաբերյալ որպես ՀՀ վարչապետ լավատես եմ եւ վստահ եմ առաքել քան երբեւէ: ՀՀ տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել եւ մեր բոլորի խնդիրն է, որ ոչ միայն այդ թափը չկոտրվի, այլ հընթացս արագանա եւ հասնենք այնպիսի ցուցանիշների, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական փոփոխությունները ընթանան ավելի արագ, ավելի արդյունավետ եւ ՀՀ բոլոր քաղաքացիների համար լինեն ավելի տեսանելի»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ