News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, ենթատեքստ խնդրում եմ՝ չփնտրեք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարազատներին ԱԱԾ հրավիրելուն:

«Ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար նաեւ խնդիր էր առաջացել լսել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին՝ երկու դուստրերին եւ հորը: Ի դեպ, նրա երեխաները 23 եւ 25 տարեկան են: Խնդիրը կապված է եղել գույքի հետ, իրենց գույք է փոխանցվել, եւ մենք պարտավոր էինք պարզաբանում իրականացնել այդ հարցով՝ ամբողջականությունն ապահովելու համար»,-ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ հավելելով, որ խոսքն ապօրինի հարստացման մասին չէ:

Հարցին,թ ե ի՞նչ գործի շրջանակում էին հրավիրվել Թովմասյանի հարազատները, Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք դա հրապարակել ենք, մամուլում բավականին մանրամասն ներկայացրել, նույնիսկ նախաքննության շրջանում չպետք է այդքան ներկայացնեինք, որպեսզի սպառիչ   լինի պատասխանը»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Հրայր Թովմասյանը ներգրավվելո՞ւ է այդ գործում, նա պատասխանեց. «Դեռեւս նախաքննություն է ընթանում: Մենք հրավիրել ենք իրեն, զանգել ենք: Ավելի շուտ ուզում էինք տեղեկացնել, որ մենք հրավիրելու ենք, ոչ հարցաքննության, սակայն ինքը հեռախոսազանգերին չի պատասխանել, հետագայում մեկնել է Մոսկվա, ՌԴ: Մենք այդտեղ ոչ մի բան չենք տեսնում, ուղղակի որպես բարի կամքի դրսեւորում ուզում էինք տեղեկացնել: Այդտեղ որեւէ քաղաքական ենթատեքստ պետք չի տեսնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ