News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Էվա Թոմիի  գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի եւ ՀԱԸ ծրագրերի ղեկավար Արշավիր Գաբուճյանի:

Հանդիպմանը Եզնիկ արքեպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց պատվիրակության Հայաստան այցի նպատակները եւ երկու կառույցների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը` մասնավորապես նշելով, որ հյուրերն այս օրերին այցելել են տարբեր սրբավայրեր, ծանոթացել Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերին եւ առաջիկա օրերին մասնակցելու են «Քայլող Ավետարան» ծրագրին եւ ժեստերի լեզվով թարգմանված Աստվածաշնչի երրորդ տեսասկավառակի շնորհանդեսի արարողությանը:

Այնուհետեւ Նորին Սրբությանը ողջունեց եւ գահակալության 20-ամյակի կապակցությամբ շնորհավորեց նաեւ տիկին Էվա Թոմին՝ երախտագիտությամբ անդրադառնալով Հայաստանի Աստվածաշնչային ընկերության օգտաշատ ծառայությանը տարբեր ծրագրերի միջոցով Սուրբ Գրքի տարածման գործում: Տիկին Թոմին իր ուրախությունն արտահայտեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ ձեւավորված գործակցության առիթով` նշելով, որ սա արդեն իր երրորդ այցելությունն է Հայաստան:

Այնուհետեւ ներկաներին իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Կարեւորելով Աստվածաշնչային ընկերությունների դերն ու առաքելությունը Աստծո խոսքի տարածման հարցում՝ Վեհափառ Հայրապետը ողջունեց այն սերտ գործակցությունը, որը ձեւավորվել է Շվեյցարիայի եւ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունների միջեւ, որի արդյունքում իրագործվել են բազմաթիվ աստվածահաճո նախաձեռնություններ:

Այս առիթով Նորին Սրբությունը մասնավորապես բարձր գնահատեց «Աստվածաշունչը ժեստերի լեզվով» եւ Քայլող Ավետարան» ծրագրերը, ինչպես նաեւ  Մայր Աթոռի կառույցների եւ թեմերի հետ համագործակցաբար Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից կազմակերպվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:

Ի դեմս ներկաների, Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Միացյալ Աստվածաշնչային ընկերություններին այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ներկաներին շարունակել ընդլայնել համագործակցությունը եւ նպաստել օգտակար ծրագրերի իրականացմանը` հաստատելով, որ Սուրբ Գրքի եւ աստվածաշնչյան պատվիրանների վրա պետք է խարսխվի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքը, որպեսզի այն լինի պտղաբեր եւ խաղաղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ