ԱՄՆ-ը կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, որը այցով գտնվում է Երուսաղեմում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Մենք պատժամիջոցների միջոցով առավելագույն ճնշման քարոզչություն ենք իրականացնում: Պատժամիջոցները գործում են եւ կգործեն»,- ասել է նա:
Գործակալությունը նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Մնուչինին կոչ է արել ուժգնացնել Իրանի դեմ ճնշումները: