News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միանշանակ ոստիկանական երկիր չենք: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

«Նախ ասեմ, որ մեր վիճակը նորմալ է, այդ թվում մի շարք եվրոպական երկրների հետ համեմատած: Ես 100 հազար բնակչի հաշվով ասեմ, թե ինչքան է կազմում ոստիկանության թվաքանակը: Այն 2019 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 412 միավոր: Համեմատական կարգով ասեմ, որ Ֆրանսիայում այն կազմում է 313, Իտալիայում` 465, այսինքն` իտալական ոստիկանությունը թվաքանակով ավելի մեծ է, քան մենք, Բելգիայում` 422: Մենք երեւի թե Սկանդինավյան պետությունների հանդեպ ենք ավելի, մնացածի հետ որոշակի ավելի, որոշակի պակաս»,-ասաց նա` հավելելով, որ ԱՊՀ պետությունների հետ ուղղակի անհամեմատելի է:

Նշենք, որ ներկայիս իշխանության ներկայացուցիչները տարիներ առաջ սուր քննադատության էին ենթարկում երկրում ոստիկանության զորքերի մեծաթիվ լինելը` նշելով, որ իշխանությունները իրենց դիրքերը պահելու համար են նման մեծ քանակով ոստիկանական զորք պահում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ