News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերբիան չեղարկել է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի վիզաները, ինչպես նաեւ հայտարարել է Երեւանում դեսպանություն բացելու մասին: Սերբիայի կառավարությունը համապատասխան որոշումը հաստատել է երկուշաբթի տեղի ունեցած նիստում, հայտնել է «Սլուժեբնի գլասնիկ» պաշտոնական պարբերականը:

«Արտասահմանյան անձնագրեր ունեցող Հայաստանի քաղաքացիները կարող են Սերբիա մեկնել, երկիր մուտք գործելու օրից 180 օրվա ընթացքում մինչեւ 90 օր ժամանակահատվածում այնտեղ տեղաշարժվել եւ գտնվել երկրի տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սերբիայի դեսպանատունը կբացվի Երեւանում:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մտադրության մասին տեղեկությունները ստացվել էին հոկտեմբերի սկզբին Սերբիա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցի արդյունքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ