News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Վարչապետն ասել  է, որ իմ հետագա պաշտոնավարման հարցին կանդրադառնանք երկուստեք արդյունքներն արձանագրելուց հետո: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը` նշելով, որ ժամկետների մասին ինքը տեղյակ չէ:

Հարցին, թե ցանկություն կա պաշտոնավարումը շարունակել արդեն որպես ոստիկանապետ, նա նշեց. «Ես կանեմ հնարավորը, որպեսզի  իմ ծառայողական պարտականությունները կատարեմ բարեխղճորեն եւ ավելի լավ: Բնականաբար, եթե համաձայնվել եւ զբաղեցնում եմ պաշտոնը, անկասկած, կցանկանամ մնալ, շարունակել պաշտոնավարել, բայց դա որոշողը ես չեմ, ես միայն բարձր պատասխանատվությամբ իմ պարտականությունները կատարողն եմ, ինչը որ անելու եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ