News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում՝ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ոստիկան Տիգրան Առաքելյանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երիտասարդն առայժմ մեղսունակ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, NEWS.am-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։ Նա ասաց, որ քրեական գործի շրջանակներում երիտասարդի անմեղսունակության վերաբերյալ փաստական տվյալներ առայժմ չկան, դատահոգեբուժական փորձաքննություն դեռ չի նշանակվել։

Հիշեցնենք, hոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 3.40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել էին երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել էին։ Ոստիկանության ծառայողները հետապնդել եւ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել էին նրանց։ Բռնված անձինք դիմադրել էին։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, հարվածել ոստիկանի գլխին, այնուհետեւ կրակել մյուս ոստիկանի վրա։

Վերջիններս դեպքի վայրից դիմել էին փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացավ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Դեպքից ժամեր անց ոստիկանության մի շարք ստորաբաժանումների եւ քննչական կոմիտեի ծավալուն եւ տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով Պռոշյան գյուղի իրենց տնից հայտնաբերվեցին ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվեցին 2001 եւ 2003 թվականներին ծնված եղբայրներ։

Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվեց ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը։

Ի դեպ, նշենք, որ բերման ենթարկված անձինք նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով։

Բացի այդ, պարզվել է նաեւ, որ եղբայրները տեղի ունեցածից րոպեներ առաջ կոտրել են Ազատության պողոտայի գեղեցկության սրահներից մեկի պատուհանը, մտել ներս ու հափշտակել մազ կտրելու էլեկտրական սարքեր ու փող։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է Ազատության պողոտայում եւ առգրավվել։

Եղբայրները ձերբակալվել են։ Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ամենաշատ