News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երկրի ինտելեկտուալ պոտենցիալը հայկական շուկա գալու պատճառներից մեկը դարձավ։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Xilinix ընկերության մասնաճյուղի բացման ժամանակ հայտարարեց Xilinx-Հայաստանի ղեկավար Արա Մարկոսյանը։

Նրա խոսքերով, ընկերությունը ստեղծում է չիպեր, որոնք կարելի է տարբեր ոլորտներում օգտագործել։

«Հայաստանում կիրառական գիտության զարգացած ոլորտը դարձավ Հայաստանում մասնաճյուղ բացելու գործոններից մեկը»,- նշեց նա։ Մարկոսյանը հավելեց, որ տեղի մասնագետները առավել առաջադեմ ծրագրերի համար ալգորիթմներ կստեղծեն։

Նշենք, որ մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Xilinx-ը զբաղվում է թվային հեռուստատեսության, արդյունաբերության եւ մի շարք այլ ուղղությունների ոլորտում տեխնոլոգիական լուծումների մշակմամբ։

Երեւանյան մասնաճյուղում ներկայում աշխատում է 20 մարդ։ Մինչեւ տարվա վերջը աշխատատեղերը ծրագրվում է հասցնել 50-ի, իսկ առաջիկա երեք տարիներին՝ 200-ի։ Xilinx-ը ծրագրում է համագործակցել հայկական համալսարանների հետ՝ համատեղ հետազոտական ծրագրերի մշակման նպատակով։

Ընկերությունը աշխարհի ավելի քան 60 երկրներում մոտ 5000 աշխատակիցներ եւ հաճախորդներ ունի։ Մինչեւ 2019թ․ Xilinx-ն արդեն 3,06 միլիարդ դոլար էր աշխատել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ