News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերի 29-ին ընթանում են քննարկումներ Հայաստանի ճանապարհների անվտանգության վերաբերյալ։ Քննարկումները կազմակերպվել են «Ավելի անվտանգ քաղաքներ. ճանապարհները եւ հետիոտների աջակցությունը Գյումրիում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից։

ՎԶԵԲ տվյալներով՝ 2018 թվականի 11 ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւ զոհերի քանակն արդեն գերազանցել է նախորդ երեք տարիների ցուցանիշները։ 108 ՃՏՊ հետեւանքով գրանցվել է 10 մահացու ելքով դեպք եւ 154 դեպք, որոնք հանգեցրել են վնասվածքների։ Վթարների 40 տոկոսը տեղի է ունեցել հետիոտների մասնակցությամբ։

Նախատեսվում է քննարկել վարորդների եւ հետիոտների իրազեկության բարձրացման խնդիրները, ինչպես նաեւ ոստիկանության եւ պետական այլ կառույցների հետ աշխատանքի կազմակերպումը։

Քննարկումներին մասնակցում են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության եւ համագործակցությանն բաժնի ներկայացուցիչ Անդրեա Բաջիոլին, Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցեւը, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ