News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՊՀ-ի պաշտպանության նախարարները չորեքշաբթի Բաքվում կքննարկեն Սիրիայում մարտական գործողությունների ընթացքում անօդաչուների զանգվածային հարձակումներին հակահարված տալու փորձը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՊՀ գործադիր կոմիտեին:

Հոկտեմբերի 30-ին Բաքվում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, ինչպես ակնկալվում է, կմասնակցի ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը:

«Խորհրդի անդամները կքննարկեն մինչեւ 2025 թվականը ԱՊՀ պետությունների ռազմական համագործակցության ծրագրերն ու ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի գնահատման ու վերահսկողության միասնական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները: Ծրագրվում է քննարկում Սիրիայի Արաբական Հանրապետությունում անօդաչուների հարձակումներին հակահարված տալու փորձի ու Լաոսի Ազգային ժողովրդավարական Հանրապետությունում մարդասիրական ականազերծման խնդիրների իրականացման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նիստին կամփոփվեն Բանակային միջազգային խաղեր-2019-ի արդյունքները, կքննարկվեն ԱՊՀ երկրների զինված ուժերի համար սպայական կադրերի պատրաստման հարցերը, «Ստարտ գիտության մեջ» գիտական նորարարական գաղափարների միջազգային փառատոնի անցկացումն ու Հաղթանակի 75-ամյակի տոնակատարություններին նախապատրաստումը:

«Բացի այդ, ծրագրվում է ուրվագծել 2020-ին ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանական միասնական համակարգերի համատեղ միջոցառումները, քննարկել ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության գործունեությունը (ՌԴ ՊՆ ռազմական համալսարան): Կամփոփվեն նաեւ 2019-ին ռազմական համագործակցության զարգացման արդյունքներն ու կուրվագծվի 2020-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարները կքննարկեն նաեւ ռազմական համագործակցության միջազգային-իրավական բազայի գույքագրության եւ ԱՊՀ պետությունների զինված ուժերի մետրոլոգիական ապահովման ոլորտում նորմատիվ-իրավական կարգավորման կատարելագործման հարցերը: Նիստին կքննարկվեն նաեւ ֆինանսական, կադրային եւ կազմակերպչական հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ