News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես չեմ ուսումնասիրել «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամ ազատման դիմումին տրված բացասական եզրակացության հիմքերը։ Այս մասին ասյօր՝ հոկտոմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Պրոբացիոն եւ Քրեակատարողական ծառայությունների բացասական եզրակացությանը։

«Հայտնի են օրենսդրությամբ սահմանված չափանիշները, թե ինչի հիման վրա են այս կամ այն եզրակացությունը տալիս: Այդ մարմինները տվել են բացասական եզրակացություն, ինչը նշանակում է, որ մենք այս անգամ չենք հասնի դատական քննության փուլ, միջնորդությունը չի ուղարկվի դատարան, կա բողոքարկելու որոշակի ժամկետ: Ամեն դեպքում այս փուլում Արդարադատության նախարարության ենթակա մարմինների ոլորտից հարցն այլեւս դուրս է»,-նշեց նա:

Հարցին՝ ցանկություն չունի՞ անձամբ հանդիպել Նաիրի Հունանյանի հետ, Բադասյանը բացադասական պատասխան տվեց․ «Ոչ մի ցանկություն չունեմ հանդիպելու»։

Բադասյանի խոսքով՝ եթե Հունանյանը կարող է արժեքավոր տեղեկատվություններ հայտնել, դա պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, ոչ թե իրեն:

Հիշեցնենք, որ Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման դիմում էր ներկայացրել սեպտեմբերին: Քրեկատարողական եւ Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույց են ներկայացրել Նաիրի Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը: 3 տարի ձգված դատավարությունից հետո 6 անձ, այդ թվում Նաիրի Հունանյանը, դատապարտվեցին ցմահ, մեկը՝ 14 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ