News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրվիճակի վերաբերյալ: Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է Հրայր Թովմասյանի առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար, երբ վերջինս զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը:

Ռեպորտաժի հեղինակը մեկնաբանություն է վերցրել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանից, որը նշել է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Այս հետապնդումը նախևառաջ կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Փաշինյանի կողմնակիցներից մեկը կարծիք էր հայտնել, որ պետք  չէ ընկնել ձևականությունների հետևից, կարելի է «պլան գցել Թովմասյանի գրպանը» և ձերբակալել նրան: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները այդպես էլ գործում են... Ամեն ինչ սկսվեց Հրայր Թովմասյանի սանիկների ձերբակալությունից, որոնցից մեկը մինչև հիմա էլ բանտում է»- իր խոսքում նշել է Մելիքյանը:

Ռեպորտաժում նշվում է նաև, որ հարցաքննման են կանչվել Թովմասյանի տարեց հայրը, որն առողջական խնդիրներ ունի, ինչպես նաև դուստրերը: «Ռոսիա 24»-ի լրագրողը նշում է, որ Հրայր Թովմասյանին ձերբակալելու ոչ մի իրավական հիմք չկա, քանի որ նա ի պաշտոնե անձեռնմխելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ