News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ամրագրող Ներկայացուցուչների պալատի թիվ 296 բանաձեւի ընդունման առիթով, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում ասվում է.

«Այս բանաձեւի քվեարկությունը պատմական է, որովհետեւ մոտ 35 տարվա մեջ առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան լիագումար ժողովում բերվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ այսպիսի համապարփակ բանաձեւ։ Անցնող տասնամյակներում նույն Պալատում թեեւ խորհրդանշական որոշումներ կայացել են, նման ամբողջական բանաձեւ քվեարկության չէր բերվել, որովհետեւ միշտ էլ պարզ էր, որ ներկայացվելու պարագայում վստահորեն պիտի ընդունվեր:

Ամենայնդեպս, հիմա որ բանաձեւն ընդունված է, եւ վերահաստատված ու ամրագրված՝ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը, շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ քաղաքական այն գործիչներին, որոնք այս հարցին հետեւողականորեն աջակցել են եւ հիմա էլ կողմ քվեարկեցին։ Այս հաղթանակը արդյունքն է տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ում տարված անդուլ պայքարի. այն հատկապես արգասիքն է ԱՄՆ-ի մեր՝ ՀՅԴ. կառույցների եւ մարմինների, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների հետեւողական, ծրագրված եւ ճշգրտված աշխատանքների, որին մասնակից եղավ նաեւ ամերիկահայ համայնքի մեկ կարեւոր մասը։ Բոլորին վարձքը կատար։

Ներկայացուցիչների պալատի այս բանաձեւը ոչ միայն վերահաստատեց եւ ամրագրեց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելոււ փաստը, այլ պաշտոնապես մերժեց նաեւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունների կողմից այս նախաձեռնության ստացած մեծ նեցուկը ճամփա է բացում, որ Սենատն էլ որդեգրի նմանօրինակ բովանդակությամբ թիվ 150 բանաձեւը եւ Միացյալ Նահանգների նախագահին էլ մղի ազնիվ եւ անկեղծ ոգեկոչում կատարելու առանց շրջանցելու «ցեղասպանություն» բառին օգտագործումը։
Համաշխարհային հողի վրա, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այս որոշումը կարեւոր մարտահրավեր է արդարությունը խոչընդոտելու Թուրքիայի քաղաքականությանը, եւ կնպաստի Առաջին Աշխարհամարտի ընթացքում Թուրքիայի կողմից հայ ժողովրդի եւ այլ ժողովուրդների դեմ գործադրված ոճիրների իրական, արդարացի եւ ամբողջական կարգավորում բերելու պայքարին։

Մեկ անգամ եւս ուզում ենք շեշտել, որ այս բանաձեւի կարեւոր պատգամներից է նաեւ այն ազդարարությունը, որ մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանությունները անհանդուրժելի են քաղաքակիրթ աշխարհի համար, եւ նույնքան անընդունելի է դրանց ժխտումը, անկախ նրանից, թե ով, երբ, որտեղ է կատարում այդ ոճիրները»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ