News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քաղաքական գործ են բացում ամենաամոթալի ձեւով, անարժան մարդկանց ձեռքերով. եթե դատական որոշումները վերանայելու հարց կա, խնդրեմ, պետք է բացել, բայց այն, ինչ կատարվում է՝ խայտառակություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը

Անդրադառնալով նրան, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ներկայացրել վարչապետին իրեն Հանրային խորհրդից հեռացնելու համար, նաեւ նշել է, որ հանդիպել է Նաիրի Հունանյանի հետ, եւ վերջինս հաճախ իր անունն է կրկնել, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես հիմա «Հոկտեմբերի 27»-ի դեպքերը չեմ քննարկելու. Քննարկել այդ դեպքերը դա հենց այն խաղն է, որի մեջ պարտադրում են մեր ժողովրդին մտցնել: «Հոկտեմբերի 27»-ի գործը հիմա օգտագործվում է ճիշտ այնպես, ինչպես Կիրովի գործը Ստալինի ժամանակ, երբ դրա հետեւանքով սկսում են վերացնել եւ ոչնչացնել քաղաքական գործիչներին, իրենց հակառակորդներին:

Ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության նա կարող էր մտնել բանտ, խոսել, հետո դուրս գալ եւ նման հայտարարություններ անել:

Եթե իշխանությունը հարց ունի «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված, կան համապատասխան մարմիններ, թող այդ մարմինները վերանայեն գործը, բոլորս անհամբեր կսպասենք, թե ինչով դա կվերջանա: Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն, աչքերիս մեջ նայելով հետս խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով պղտորեն հասարակական միտքը»,-հայտարարեց Հանրային խորհրդի նախագահը:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ ինքը ծանոթ է եղել Նաիրի Հունանյանին, վերջինս Հոկտեմբերի 27-ից առաջ իր հետ հանդիպել է, անգամ եղել է իրենց տանը, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես Նաիրի Հունանյանի հետ առնչվել եմ 1988 թվականի շարժման ժամանակ, որովհետեւ ես Ղարաբաղ կոմիտեն էի ներկայացնում, ինքը ուսանողական շարժումը: Այդ ժամանակ հանդիպել ենք: Դրանից շատ ժամանակ հետո ինքը եկել է մեր ԱԺՄ կուսակցություն, ուզեցել է անդամակցել, մենք որոշել ենք, որ չարժէ, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ: Դրանից հետո ես որեւէ առնչություն նրա հետ չեմ ունեցել, ոչ ընկերական, ոչ հանդիպումներ չեն եղել: Մեր տանը նա երբեք չի եղել: Այդ ամենը հորինված է եւ իր հետեւում թաքցնում է քաղաքական նպատակներ»:

Նա հավելեց, որ որքան իրեն հայտնի է, բանտում բոլոր խոսակցությունները ձայնագրվում են. «Պահանջեք այդ ձայնագրությունը, ինքներդ նայեք: Ինչու ես պետք է դրանց պատասխանեմ:

Սա Արման Բաբաջանյանի հարցը չէ, սա քաղաքական պատվեր է: Սա քաղաքական հետապնդման հարց է, եթե դատարանում այդ հարցը լսվի, կպարզաբանվի, եթե չի լսվի, այդպես էլ կմնա»:

Վազգեն Մանուկյանը չցանկացավ անդրադառնալ «Հոկտեմբերի 27»-ի դեպքից անմիջապես հետո իր արած հայտարարությանը, թե դա մի խումբ ռոմանտիկների ձեռքի գործն է եւ որ պատվիրատուներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ