News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երբ դու գալիս ես իշխանության, քեզ թվում է՝ բոլոր հարցերը քեզ է պատկանում եւ պետք է այդ բլոր հարցերը լուծես: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ 1990-ականներին երբ իրենք եկան իշխանություն, նույն վիճակը կար. «Բայց իրականում ցանկացած երկրի ղեկավար ունի սահմանափակումներ: Դրա համար իշխանության թեւերի տարանջատումը շատ կարեւոր է: Երբ դու գալիս ես իշխանության, պետք է իմանաս, որ կա անկախ մամուլ, որին ձեռք տալ չես կարող: Դու չես կարող ասել՝ սեւ մամուլ, սպիտակ մամուլ: Դու չես կարող ասել՝ ՍԴ-ն պետք է ինձ ենթարկվի: Սահմանափակումներից մեկը անկախ դատարանն է»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով ՍԴ-ի եւ նրա նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ զարգացումներին, նա ասաց. «Նախկինում ՍԴ-ն ֆորմալ տեսակետից անկախ էր, բայց շատ դեպքերում քանի որ շատ կապված էր գործադիր իշխանության հետ, այս կամ այն ձեւով նաեւ գտնվում էր գործադիրի ազդեցության տակ:

Հիմա աննախադեպ վիճակ է ստեղծվել, երբ ՍԴ նախագահը մի մարդ է, որը շատ ինքնուրույն է, ենթարկվում է օրենքներին: Ոչ մեկին Հայաստանում այդպիսի ռենտգենի տակ չեն անցկացրել, ինչպես իրեն, ու ոչ մի բան վրեն չեն գտել: Ուրեմն այդ մարդը կռուպցիոներ չի, մաքուր է: Ինքը հիմա պայքարում է ՍԴ-ն անկախ պահելու համար: Գնում աղջիկներին են հարցաքննում, հորը հացնում են՝ էդ կտուրը որտեղից, սանիկ են բռնում: Հիմա էլ կպել են թղթից, թե ճիշտ ժամկետին է ներկայացվել, թե ոչ: Իրեն հետապնդում են, որ այդ տեղն ազատի, իրենց ուզած մարդուն նշանակեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ