HBO մալուխային ցանցը ստեղծում է «Գահերի խաղի» նոր փրիքվել՝ «Վիշապի տունը» անվանումով։ HBO-ն հայտարարել է, որ պատվիրել է սերիալի 10 դրվագ Ջորջ Ռ. Մարտինի «Կրակ եւ արյուն» ժողովածուի մոտիվներով, տեղեկացնում է CNBC-ն։
Նոր սերիալում խոսքը լինելու է Թարգարիեն թագավորների մասին, որոնք երկար ժամանակ տիրել են Վեսթերոսին։ Իրադարձությունները տեղի են ունենում «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ։
«Գահերի խաղի» տիեզերքը հարուստ է պատմություններով»,- ասել է HBO ծրագրի նախագահ Քեյսի Բլոյսը։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք Թարգարիեն տան ծագումն ու Վեսթերոսի վաղ ժամանակներն ուսումնասիրելու հնարավորությանը»։