News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Եթե ԱՄՆ-ն ուզենար պատժել Թուրքիային, ապա Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումով  չէր պատժի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Միջազգայնագետի խոսքով՝  բանաձեւի ընդունումը բացառապես հայ համայնքի եւ հայկական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքի արդյունքն է.

«Նրանք ԱՄՆ-ից պահանջում էին ճանաչել ցեղասպանությունը եւ այդ ուղղությամբ ակտիվ աշխատել են։ Այդ աշխատանքներից մեկն այս փուլում տվել է ցանկալի արդյունք, ներկայացուցիչների պալատը, բավականին լուրջ թվով, ընդունել է այս բանաձեւը, որը ես համարում եմ բացառիկ։ Այստեղ սկզբունքն այլ է, պետք է հաշվի առնել, որ այս բանաձեւի նախաձեռնողների մեջ եւ հանրապետականներն էին ներգրավված, եւ՛ դեմոկրատները. 2 կուսակցության համատեղ ջանքերով ստեղծված բանաձեւ էր»։

Հարցին՝ արդյոք բանաձեւի ընդունումն ազդելու է Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա, օրինակ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ, քաղաքագետը նշեց. «Սա որեւէ ազդեցություն չեմ կարծում, որ կունենա, քանի որ հարաբերություններն արդեն իսկ լավ վիճակում չեն։ Չեմ բացառում, որ մոտ ապագայում Էրդողանի այց չեղարկվի, հետաձգվի կամ հանդիպումների քանակը կրճատվի։ Էդողանը 2 շաբաթից պետք է Վաշինգտոնում լինի, տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինի։ Հարաբերություններն այս պահին բավականին ցածր ու լարված մակարդակի վրա են։ Նաեւ հարաբերությունների լարվածությունն է նպաստել այսքան լուրջ աջակիցների քանակով բանաձեւը ընդունելուն»։

 Սարգսյանն ասաց, որ 11 կոնգրեսականները, ովքեր դեմ էին քվեարկել՝ թուրքական բարեկամական հանձնաժողովից էին. «Կային նաեւ թուրքական բարեկամական խմբի անդամներ, ովքեր կողմ են քվեարկել բանաձեւին, բայց ակնհայտ էր, որ բանաձեւին որոշ կոնգրեսականներ, որոնք Թուրքիայի հետ ակտիվ աշխատում են, չէին կարող չքվեարկել նրանց օգտին։ Վերջին 30 տարիներին ԱՄՆ-ի բոլոր վարչակազմերը մշտապես դեմ են արտահայտվել նման բանաձեւերի ընդունմանը, իսկ Թրամփի վարչակազմը միակն էր, որ որեւէ ճնշում չկիրառեց, ինչպես նախկինում արվել է»։

Հարցին՝ արդյոք այդ քայլով ԱՄՆ-ն Թուրքիային «տեղը դնելու» նպատակ ունի, միջազգայնագետն ասաց. «Մեկ այլ բանաձեւ դրվեց քվեարկության, որը վերաբերում էր Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը։ Եթե ուզենային պատժել, ցեղասպանության բանաձեւով չէին պատժի»։

Նա ասաց, որ Թուրքիան էլ  կպատասխանի ԱՄՆ-ին, որոշակի քայլեր կձեռնարկի. «Պետք է հասկանալ՝ ում է պատասխանելու, քանի որ կոնգրեսն անկախ մարմին է, եւ այդ անկախ մարմինը որեւէ ձեւով հաշվետու է Ստիպակ տանը։ Գլոբալ սրման չեն գնա, բայց կլինեն որոշակի հայտարարություններ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ