News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, հաշվի առնելով կառավարության կառուցվածքի բարեփոխումը եւ գերատեսչության լիազորությունների ընդլայնումը, նախատեսվում է 2020 թվականին հատկացնել մոտ 179,5 մլրդ դրամ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ այդ գումարում ներառված են աշխատակազմին անհրաժեշտ գումարները՝ 2,2 մլրդ դրամ։ Միեւնույն ժամանակ, անմիջապես կրթության ոլորտին, ինչպես նշեց նախարարը, միջոցների առյուծի բաժինն է հատկացվելու՝ 145 մլրդ դրամից մի փոքր ավելի, ինչը 20 մլրդ-ով ավելի է, քան 2019-ին։ Միաժամանակ, Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ մշակույթին կհատկացվի 15,2 մլրդ դրամ, ինչը մի փոքր քիչ է, քան 2019-ին։ «Սպորտին եւ երիտասարդության հարցերին 2020 թվականին նախատեսվում է հատկացնել 4 մլրդ դրամ։ Այս դեպքում, եթե համեմատենք 2019-ի հետ, ֆինանսավորման մեջ գրեթե փոփոխություն չկա»,- ամփոփել է ֆիննախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ