News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշում կայացրեց Վայոց Ձորի մարզպետ նշանակել Արարատ Գրիգորյանին:

Որոշումը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Մարզպետը շնորհակալությունն հայտնեց իրեն վստահելու համար:

«Ծանոթ եմ մարզի խնդիրներին, վստահ եմ, որ կիրականացնեմ կառավարության ծրագրերը մարզում ու էլ ավելի կբարելավվի Վայոց ձորի բնակիչների կյանքը», - ասաց նա:

Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մազրպետին` մաղթելով հաջողություններ:

Նշենք, որ հոկտեմբերի սկզբին Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Մամուլի տեղեկությունների համաձայն նոր մարզպետ Արարատ Գրիգորյանը ստանձնել է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանի պարտականությունները։

Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանի անունը կապում են Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին: Մարզպետը հերքում է իր առնչությունն այդ միջադեպին եւ պնդում է, որ ինքն այդ ժամանակ տանն է եղել:

Մարզպետն այնուամենանիվ հայտարարել էր, որ ինքը վայր կդնի իր լիազորությունները կարեւորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը:

«Այնուամենայնիվ, եւս մեկ անգամ հերքելով որեւէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարեւորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը, հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ