News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եկեք մտնենք տարեցների խնամքի կենտրոններ ու տեսնենք, թե ինչ պայմաններում ու մթնոլորտում են այդ մարդիկ պահվում բառիս բուն իմաստով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրան պետք է վերջ տալ: Հեշտ չի լինելու, այնպես չի, որ իդեալական համակարգ ենք ստեղծելու, բայց առնվազն ասելու ենք, որ հուսահատական տրամադրության հետ չենք համակերպվելու»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ այնպես չէ, որ այս փոփոխությունները բերելու են հսկայական արդյունքների:

«Ոչ երաշխիք չկա , որ այդպես կլինի, բայց վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան անհուսալի ներկան»,-ընդգծեց վարչապետը:

«Ժողովուրդը մեզ տվել է երկիրն առաջ մղելու մանդատ եւ բոլոր նրանք, որ մեր ոտքերից կկախվեն եւ կփորձեն թույլ չտալ, որ երկիրն առաջ գնա, թափ կտանք մեր ոտների վրայից եւ մեր ժողովրդի վստահության պայմաններում մեր երկիրը կտանենք առաջ»,-իր խոսքն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ կառավարությունն այսօր որոշեց լուծարել 4 գիշերօթիկ հաստատություն եւ մեկ մանկատուն: Այդ գումարները կուղղվեն նույն երեխաների օժանդակությանը, բայց արդեն իրենց ընտանիքներում, նաեւ ցերեկային աջակցման կենտրոններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ