News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում, մասնավորապես Մոսկվայում ու նրա սահմաններից դուրս ապրող հայերը բավական լուրջ ֆինանսական կապիտալ ունեն, քանի որ բոլորը չէ, որ Ռուսաստան են գնում սեզոնային աշխատանքի։ Բայց նրանք մտադիր չեն բացել դպրոցներ, որտեղ երեխաներին կսովորեցնեն հայերեն։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ ըստ որոշ գնահատականների՝ Մոսկվայում եւ Մերձմոսկվայում ապրում է մոտ 1 մլն հայ, բայց նրանք բոլորովին չեն հետաքրքրվում հայերենի ուսուցման հարցերով, քանի որ դրանում իմաստ եւ օգուտ չեն տեսնում։ «Մենք պետք է նրանց ու նրանց երեխաներին այնպիսի հայրենիք ներկայացնենք, որը շատ ավելի լավն է այն տեղից, որտեղ նրանք ներկա պահին ապրում են»,- հպանցիկ ասաց Սինանյանը։

Նրա խոստովանությամբ, եթե հայերին որոշեն եւ որակեն լեզվի իմացությամբ, ապա առաջիկա 3-4 տարիներին Հայաստանը եւ սփյուռքը պարզապես կզրկվեն իրենց մի քանի միլիոն հայրենակիցներից։ «Մեզ պետք է այլ ձեւաչափ»,- նկատել է պաշտոնյան, որը մինչեւ Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» զբաղեցնում էր պաշտոններ Գլենդելի տեղական ինքնակառավարման մարմիններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ