News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում հայտնաբերված դիմանկարը կարող է պատկանել Լեոնարդո դա Վինչիի վրձնին: Դիմանկարում, ենթադրաբար, պատկերված է իտալացի փիլիսոփա Նիկոլո Մաքիավելին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով FranceInfo-ին: 

Նկարը հայտնաբերել են գարնանը, եւ մինչ այժմ հայտնի չէ՝ ով է դրա հեղինակը, քանի որ որեւէ ստորագրություն չկա: Այժմ դիմանկարը գտնվում է Լուարայի հովտում Վալանսի ամրոցում:

Ընդ որում, աշխատանքը լիովին համապատասխանում է ամրոցի արխիվներում հայտնաբերված ամրոցի սեփականատիրոջ կողմից 1874 թվականին գրված նամակի տեղեկություններին: Նամակում նշվում է Լեոնարդո դա Վինչիի կողմից փայտի վրա նկարված Մաքիավելիի դիմանկարի մասին՝ 55x42 սմ չափով:

Սակայն մասնագետները վստահ չեն, որ հենց Մաքիավելին է պատկերված: Նա ավելի շատ նման է ֆրանսիացի գրող Միշել դե Մոնտենին: Բացի այդ, նկարի պահպանվածությունը վկայում է այն մասին, որ այն կարող է պատկանել ավելի ուշ շրջանի: Սակայն այն ենթադրության օգտին, թե դրա հեղինակը դա Վինչին է, խոսում է այն փաստը, որ ամրոցի սեփականատերն արվեստի մեծ սիրահար է եղել եւ հիանալի հավաքածուներ է ունեցել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ