News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այդքան ասում են՝ սրան բռնեցին, նրան բռնեցին, գումարներ գանձեցին. այդ գումարներն ինչի՞ վրա են ծախսում, դա պետք է երեւա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Թանկարժեք ավտոմեքենա, կառավարական առանձնատների վերանորոգում… պետական պաշտոնյա կա, այդ թվում ԱԺ-ում, որ տնից դուրս է գալիս, ոչ մի երաշխիք չկա, որ առանց կողմնացույցի տան տեղը կգտնի, հետ կգա իրենց տուն: Մարդիկ զվարճանում են, ուրախանում են, իսկ ժողովուրդն այս ամենին ի՞նչ է շահել: Եթե ժողովուրդը չի շահում, որւեմն կառավարություն գոյություն չունի:

Մարդ կա կյանքում հեծանիվ չի նստել, այսօր ինքնաթիռից չի իջնում: Իհարկե, այս մարդիկ իրենց լավ են զգում, բայց արդյոք այս մի քանի մարդու բարեկեցության համար է հեղափոխությունն արվել»,-ասաց նա:

Գեւորգ պետրոսյանը կոչ արեց այլեւս մարդկանց չկերակրել տեսարաններով. «այսօր սրան ձերբակալեցին, վաղը նրան: Ժողովուրդն արդեն զզվել է ձերբակալությունների թեմայից: Ոչ մի առաջընթաց չկա արտաքին քաղաքական ոլորտում. Ռուսաստանն արհամարհում ու հեգնում է, Թուրքիան սպառնում է, սահմանին  կրակում է, Վենետիկի հանձնաժողովն ապտակում է. ո՞րն է առաջընթացը»:

Տպել
Ամենաշատ