News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Այսօր ժամը՝ 14:00-ի սահմաններում, Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքների բնակիչները նկատել են, որ քաղաքապետարանի շենքից ծուխ է բարձրանում:

Ահազանգով դեպքի վայր են մեկնել հրշեջները, սակայն տեղում ոչ մի հրդեհ չի եղել, Քաղաքապետարանի ճաշարանում ծուխ է տարածված եղել, որի պատճառը, ամենայն հավանականությամբ, անփութությունն է եղել: Նախնական տեղեկություններով, ըստ նրա, ճաշարանի աշխատակիցները ջեռոցի վրա յուղ են այրել։

Ավելի ուշ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում, մոտավորապես ճաշարանի հատվածում մոտ մեկ ժամ առաջ ծուխ է նկատվել։ Ժամանել է ԱԻՆ համապատասխան ծառայությունը, խնդիրը վերացված է։

Միջադեպը չի ազդել քաղաքապետարանի բնականոն աշխատանքի վրա, ընդհատումներ կամ առավել եւս տարհանում չի եղել, ներկայումս էլ քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ