News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը նոր թափ կհաղորդի գործընթացին, նախօրեին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դարձյալ շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին, նաեւ ամերիկահայ կազմակերպություններին տարիների ջանքերի համար:

Իսկ ինչպե՞ս կանդրադառնա ճանաչումը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչման, այլ նաեւ հայ-ամերիկյան հարաբերության ընթացքի վրա, որը Հայաստանի համար, իհարկե, ոչ պակաս քաղաքական նշանակություն ունեցող հարց է, ընդ որում թե՛ հայկական հարցի՝ ներառյալ Արցախի հարցը, թե՛ ընդհանրապես Հայաստանի պետական զարգացման եւ անվտանգության օրակարգի տեսանկյունից:

Այստեղ, ի դեպ, բավականին նկատելի է մի երեւույթ, որ հաջորդել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում բանաձեւի ընդունմանը: Հայաստանում մի շարք շրջանակներ, ամենատարբեր կապերով, եւ այդ թվում նաեւ ռուսական մեդիափորձագիտական տիրույթի հետ կապերով, շտապեցին, այսպես ասած, նվազեցնել, կամ նույնիսկ նսեմացնել բանաձեւի քաղաքական նշանակությունն ու ընդունման փաստը:

Տողատակում ակնառու էր խանդը կամ նոր իշխանության նկատմամբ՝ հանկարծ չարձանագրել այդ իշխանության շրջանում ճանաչման գործընթացի որեւէ ձեռքբերում, եւ նաեւ խանդը հայ-ամերիկյան հարաբերության նկատմամբ: Այդ ֆոնին էլ հատկապես ուշագրավ էր նախօրեին Հայաստանում ՌԴ դեսպանատան տարածած հայտարարությունը, որտեղ Մոսկվայի դիվանագիտական ներկայացուցչությունը դժգոհում է Հայաստանում «արեւմտյան ֆինանսավորմամբ» ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների հայ-ռուսական հարաբերության հանդեպ բացասական քայլերից: Թեեւ ներկայացված չեն մանրամասն օրինակներ, այդուհանդերձ կասկածից վեր է, որ այստեղ սլաքն ուղղվելու է ամերիկյան կողմ:

Ի՞նչն է այդպես անհանգստացրել Ռուսաստանին, այն դեպքում, երբ Երեւանը ոչ միայն կասկածի տակ չի դրել հայ-ռուսական դաշնակցային հարաբերության որեւէ ասպեկտ, այլ հակառակը՝ ամենատարբեր առիթներով, եւ վերջին՝ ՌԴ պաշտպանության նախարարի այցի առիթով էլ վերհաստատել է հարաբերության ընդգրկուն ու ռազմավարական բնույթը:

Թե՞ Ռուսաստանը այսպես ասած սրում է հարցը ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ առաջիկայում Հայաստան սպասվելիք այցից առաջ՝ նկատի ունենալով այն, որ ԱՄՆ-ում կատարված քաղաքական ակտը անուղղակի, սակայն որոշակի դիրքային ուժ է հաղորդում նաեւ Հայաստանին, եւ Լավրովի հայաստանյան այցից առաջ ռուսական կողմը փորձում է իր հերթին ձեռք բերել որոշակի դիրքային առավելություն եւ այդ իսկ պատճառով փորձում է չեզոքացնել Երեւանին ուժ հաղորդող գործոնը եւ, միաժամանակ, այսպես ասած ստեղծել «դիտողության» առիթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ