News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն նամակ է պատրաստել Վրաստանում Ամերիկայի դեսպանատուն ուղարկելու համար, որում շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հոկտեմբերի 31-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստի ժամանակ պատգամավորները որոշում են կայացրել դիմել Վրաստանում Ամերիկայի դեսպանատուն, որպեսզի հայտնեն իրենց շնորհակալությունը: Նամակի բովանդակությունը նիստի ժամանակ համաձայնեցվեց Սակրեբուլոյի պատգամավորների հետ, որպեսզի այն ուղարկվի բոլոր դեպուտատների անունից:

Հայտարարության տեքստը նեկայացնում ենք ամբողջությամբ:

«Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն ուրախ է եւ ոգեւորված, եւ իր խորին շնորհակալությունն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին 1915-ին Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունն ընդունելու եւ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու իր պատմական որոշման համար: № 296 բանաձեւը համարձակ քայլ է դեպի ճշմարտություն եւ պատմական արդարություն, քայլ որը կարեւոր է ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում ցանգվածային բռնությունները կանխելու համար: Ժամանակին կատարված քայլ, որովհետեւ քանի դեռ կա թուրքական վտանգը, չի բացառվում ցեղասպանության կրկնությունը, որի վառ օրինակը ներկայումս սիրիական քուրդերի զանգվածային սպանություններն են: Մենք շատ շնորհակալ ենք 405 քվեներից յուրաքանչյուրի համար, առանձնահատուկ շնորհակալություն Ադամ Շիֆին, քանի որ “ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար կարեւոր է, որ ցեղասպանությունը ճանաչվի պաշտոնապես»:

Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման առթիվ՝ Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ երախտագիտության ակցիա է անցկացվել Թբիլիսիում՝ ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ:

Վիրահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում (հայերեն, վրացերեն եւ անգլերեն) շնորհակալական խոսքեր են ուղղել ԱՄՆ-ին, այն 405 կոնգրեսականներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձեւին։

«Շնորհակալ ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ովքեր կողմ են արդարությանը, ազատությանը: Կողմ են,որ հանցագործը հատուցի ու պատժվի: Կեցցե՛ Ամերիկայի խաղաղասեր ժողովուրդը»,- ելույթում ասել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության ղեկավար Սամվել Մկրտչյանը։

«Հանձին Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան՝ մենք այսօր շնորհակալ ենք Ամերիկայի ողջ ժողովրդին: Մենք խորը համոզմունք ու հավատ ունենք, որ այս գործընթացն իր տրամաբանական վերջակետին է հասնելու: Ճանաչման, դատապարտման քայլեր են լինելու ԱՄՆ-ի եւ բոլոր քաղաքակիրթ երկրների կողմից: Մեր ցեղասպանությունը քաղաքական գործընթացների վերածելու համար չէ: Այն պետք է ճանաչվի, որ աշխարհի որեւէ երկրում չկրկնվի»,- իր խոսքում նշել է Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը։

Հավաքն ավարտվել է Տերունական աղոթքով եւ հայրենասիրական երգերով։

Հիշեցնենք՝ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ հարաբերակցությամբ ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։ Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների եւ դեմոկրատների հեղինակած  բանաձեւն ընդունվել է 405 կողմ, 11 դեմ ձայներով:

Փաստաթուղթը, որը պարտադրող ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի եւ ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը եւ խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ