News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ստամբուլյան կոնվենցիան հակասում է մեր ազգային գոյության ձեւերին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Կամք» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արթուր Արամյանը: Նշենք, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:

Նրա խոսքով, կոնվենցիան բաղկացած է 81 հոդվածից եւ այնպիսի փոխկապվածություն ունի, որ հնարավոր չէ մի կետը հանել, մյուսն ընդունել:

«Կոնվենցիան երբ իր 3-րդ հոդվածով սահմանում է, թե որն է կանանց նկատմամբ բռնությունը, որն է ընտանեկան բռնությունը, օգտագործում է «գենդերային» տերմինը: կոնվենցիան ներկայացնում է, թե ինչպես է հասկանում գենդեր հասկացությունը, այսինքն սոցիալական դերեր, վարքագծի տիպեր: Այսինքն տղամարդը եւս կարող է կնոջ սոցիալական դեր ստանձնի, վարքագծի տիպեր ունենա, կինն էլ տղամարդու:

Իսկ ընտանեկան բռնությունը սահմանելիս այնտեղ կիրառում է «զուգընկեր» տերմինը: Այո, մենք օրենքով սահմանված է, որ զուգընկերը տղամարդն ու կինն են, բայց Սահմանադրության 5-րդ հոդված ունենք, որտեղ ասվում է, որ ՀՀ օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի հակասության դեպքում՝ գերակայում է միջազգային նորմը: Այդ կոնվենցիայով զուգընկերը միայն կինն ու տղամարդը չեն»,-ասաց Արամյանը:

Նրա խոսքով, Կոնվենցիայի անդամ երկիրը պարտավորվում է օրենսդրական միջոցներ ձեռնարկել, այսինքն ՀՀ օրենսդրությունը պետք է հարմարեցվի կոնվենցիայի կատարմանը. «Նաեւ կոնվենցիան սահմանվում է, որ Հայաստանը պետք է ապաստան տա այլ երկրներում բռնությունների զոհերին: Սա փոքր ազգերին ոչնչացնելու, ասիմիլացնելու ծրագիր է, արժեհամակարգը փոխելու ծրագիր է»,-համոզմունք հայտնեց ակցիայի մասնակիցը՝ հավելելով, որ արդեն իսկ 50 հազար ստորագրություն հավաքվել է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ