News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Fatih-ը, որը թուրքական երկու նավերից մեկն էր, որն իրականացնում էր հորատման աշխատանքներ կիպրոսյան շելֆում, հեռացել է Կիպրոսի Հանրապետության Բացառիկ տնտեսական գոտուց (ԲՏԳ), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Cyprus Mail-ին։

Մայիսից սկսած՝ Fatih-ը կանգնած էր Պաֆոս քաղաքից 60 կմ դեպի արեւմուտք, Կիպրոսի ԲՏԳ սահմաններում, Թուրքիայի երկու ռազմանավերի ուղեկցությամբ։ Բայց, թերթի տվյալներով, հինգշաբթի նավը ուղղություն է վերցրել դեպի Անթալիա։

Երկրորդ նավը, որն Անկարան ուղարկել էր կիպրոսյան շելֆ՝ հորատման աշխատանքներ կատարելու համար, Yavuz-ը, նախկինի պես գտնվում է կղզեպետության ԲՏԳ 7-րդ օֆշորային հատվածում, որի յուրացման արտոնագիրը ստացել են ֆրանսիական Total եւ Eni իտալական ընկերությունները։ Yavuz-ն այս գոտի է եկել հոկտեմբերին եւ, պարբերականի տվյալներով, չի պատրաստվում հեռանալ այստեղից մինչեւ հունվարի 20-ը։

Հոկտեմբերի 29-ին Cyprus Mail-ը տեղեկացրեց, որ Թուրքիան երկու նավիգացիոն հաղորդագրություն է տարածել Կիպրոսի Հանրապետության ԲՏԳ 7-րդ հատվածում զորավարժություններ անցկացնելու մասին։ Ի պատասխան, մեկ այլ թերթի՝ Phileleftheros-ի տվյալներով, պաշտոնական Նիկոսիան արդեն տարածել է իր երկու հաղորդագրությունները՝ Կիպրոսի արեւմուտքում եւ հարավ-արեւելքում միջազգային զորավարժություններ անցկացնելու մասին։

Թուրքիան, որը չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը 1963 թվականից, վիճարկում է ԲՏԳ սահմանները եւ հայտարարում է, որ թույլ չի տա իրականացնել երկրաբանա-հետախուզական հորատումներ կղզու ափերի մոտ՝ առանց թուրք-կիպրական համայնքի համաձայնության։ Անկարայի վարկածով՝ Թուրքիայի հորատանավերը գտնվում են գազավայրի գոտում այն արտոնագրերի հիման վրա, որոնք ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության կողմից են տրվել, որը, Թուրքիայից բացի, աշխարհի ուրիշ որեւէ պետություն չի ճանաչում։ Նման գործողությունները միշտ առաջ են բերել Նիկոսիայի բողոքը, իսկ Եվրամիությունն ի պատասխան՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է մտցրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ