News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ստամբուլյան կոնվենցիան գալիս է ջախջախելու մեր ավանդական հայկական ընտանիքը, քանդելու մեր ընտանիքը, իսկ մենք դրան դեմ ենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք դա թույլ չեն տալու:

Նա սուտ համարեց պնդումը, թե Ստամբուլյան կոնվենցիայի նպատակը կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելն է. «Սուտ է, իրենք խոստովանել են, որ սրա նպատակը ԼԳԲՏ համայնքի պաշտպանությունն է: Այդտեղ վտանգավոր է, որ կին եւ տղամարդ հասկացությունները փոխարինվում են զուգընկեր հասկացությամբ: Այս կոնվենցիայում գրված է, որ տրանսգենդերները նույնպես համարվում են կանայք»,-ասաց Խաչատրյանը:

Նրա ձեռքին կար նկար, որն իր որդին էր նկարել. «Սա ավանդական ընտանիք է, որտեղ ոչ թե զուգընկերներ են, այլ ընտանիք կնոջ եւ տղամարդու միավորմամբ: Մեր հանրապետությունում պետք է մերժվեն ոչ ավանդական ընտանիքները: Իրենքուզում են բերել սատանիզմ, պղծություններ, այդ ամենը անընդունելի է»: Նա հավելեց, որ արդեն իսկ ստեղծվել են ապաստարաններ, որտեղ ապաստան են տալու բռնության ենթարկված տրանսգենդերներին: Սա եղեռնի վերջնական փուլն է, ես չեմ պատրաստվում իմ երկիրը հանձնել թուրքին, սատանիստներին»:

Հարցին, թե բավարա՞ր են ՀՀ օրենքները կանանց բռնությունից պաշտպանելու համար՝ հատկապես հաշվի առնելով մեզ մոտ կանանց նկատմամբ բռնության դեպքերով հարուցված քրեական գործերի մեծ թիվը, Մարինա Խաչատրյանը դրական պատասխան տվեց. «Ես դրանում վստահ եմ, անձնական փորձով փաստում եմ, որ այդ բոլոր օրենքներն առկա են: Նաեւ փաստում եմ, որ շատ գրված օրենքներ չեն գործում:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Վահագն Չախալյանն էլ ասաց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նշանակելու  վախճան այն ուժի համար, որը կվավերացնի այն: «Եթե ներքին ճնշում չլինի, շատ հանգիստ կարող են վավերացնել»:

Նա խոստովանեց, որ հարցն օրակարգում է արդեն մի քանի տարի, ստորագրվել է նախկին իշխանությունների կողմից. «Հայաստանի նկատմամբ միանշանակ ճնշում կա, որ վավերացնի այս փաստաթուղթը»:

Չախալյանը տեղեկացրեց, որ ստորգրահավաքը շարունակելու են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ