News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ առողջական խնդիրներ ունի․ «Այլևս չեմ կարողանում երկար տարածություն կտրել-անցնել, «ճանապարհներն էլ այդքան լավը չեն, 2 լուրջ վիրահատություն եմ տարել, առողջական խնդիրներ ունեմ»։

Հովսեփ Սիմոնյանի խոսքով՝ ազատման դիմումը  դեռ չի մակագրվել, հրամանը դեռ չկա։

Հիշեցնենք, որ Հովսեփ Սիմոնյանը 2016 թվականի մարտին նշանակվել էր Շիրակի մարզպետ, իսկ 2017 թվականի հունիսին մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվել է «Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն և պաշտոնավարել մոտ 2,5 տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ