News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ օրակարգում չկա, այն պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նխագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Որպեսզի պաշտոնապես դրվի շրջանառության մեջ, պետք է անցնի որոշակի գործընթաց՝ կառավարություն, ՍԴ, ԱԺ, որից հետո խոսենք վավերացման մասին: Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է եւ մենք որոակի առումով պետք է ընթանանք այդ ճանապարհով: Խոսքն այս պահին ընդամենը քննարկումների մասին է»,-նդգծեց Վարդանյանը:

Նա իր զարմանքն արտահայտեց, որ Կոնվենցիան այսպիսի մեծ արձագանք կարող է առաջացնել. «Շատ այլ կոնվենցիաներ կան, որ վավերացվել են ՀՀ-ի կողմից, որոնք ավելի կարեւոր նշանակություն կարող են ունենալ: Որպեսզի քննադատենք այս կամ այն փաստաթուղթը, անհրաժեշտ է այն հստակ ընթերցել, հասկանալ, թե ինչ հիմնավորումներ են դրվել դրա հիմքում»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել պատգամավորների և Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ քննարկումը՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ: Քննարկումը փակ էր:  Հանդիպմանը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրեվիոյի նախագահ Մարսելին Նաուդին:

Միաժամանակ ԱԺ բակում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ