News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան եւ հիմա պետք է վավերացնի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ընդգծելով, որ ինքը կողմ է այդ Կոնվենցիային:

Հարցին, թե այդ կոնվենցիայի դեմ հանրության տրամադրությունները կարո՞ղ են ազդել գործընթացի վրա, Բաթոյանն արձագանքեց, որ իրենց նախարարությունն այդ գործընթացի հետ առնչություն չունի. «Մեր գործառույթն է աջակցել նրանց, որոնք ենթարկվել են ընտանեկան կամ կենցաղային բռնության: Մենք նաեւ նրանց սոցիալական աջակցություն ենք տրամադրում: Ես կարծում եմ, որ կանանց հանդեպ բռնությունը պետք է կանխարգելել, ծրագրեր իրականացնել: Այս պահին սրանով սահմանափակված է մեր գործունեությունը»:

Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէ՞ այդ ամենն իրականացնել առանց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, նախարարն ասաց, որ Հայաստանի գործող օրենսդրությունն այդ առումով թերի է. «Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց Կոնվենցիան աջակցելու է, որ ավելի լավ մեխանիզմներ ունենանք»:

Նախարարը նաեւ նշեց, որ իրենց խնդիրն է իրազեկել մարդկանց, թե ինչի մասին է կառավարության քաղաքականությունը, ինչի մասին է Ստամբուլյան կոնվենցիան, ինչ է բռնությունը, ինչ է նախատեսում իրականացնել. «Մենք կարիք ունենք մեր ծրագրերի մասին հանրության հետ ավելի շատ խոսելու, բարձրաձայնելու: Անկախ նրանից, թե ով դրանից գոհ կլինի, ով՝ դժգոհ, մենք պետք է իրազեկման աշխատանքներ իրականացնենք: Մենք հակաքարոզչությանը պատասխանելու անհրաժեշտւթյուն չենք տեսնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ